Փաշինյանը հայ-ադրբեջանական հարցում կարեւորել է ԱՄՆ ջանքերը - Mediamax.am

6385 դիտում

Փաշինյանը հայ-ադրբեջանական հարցում կարեւորել է ԱՄՆ ջանքերը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ հանդիպմանը բարձր է գնահատել ԱՄՆ ջանքերը՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում եւ կարեւորել դրա շարունակականությունը:

Կառավարությունից հայտնել են, որ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ ընդգծել է հայ-ամերիկյան հարաբերությունների դինամիկ բնույթը եւ նշել, որ երկկողմ ակտիվ երկխոսությունը նպաստում է փոխգործակցության հետեւողական զարգացմանը:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան համագործակցության օրակարգին վերաբերող այլ հարցեր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին