ԵՄ-ն մտադիր չէ Հայաստանի հետ զորավարժություն անցկացնել - Mediamax.am

3593 դիտում

ԵՄ-ն մտադիր չէ Հայաստանի հետ զորավարժություն անցկացնել


Պիտեր Ստանոն
Պիտեր Ստանոն

Լուսանկարը` https://sova.news/


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական միության (ԵՄ) արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն ասել է, որ «ԵՄ-ն մտադիր չէ Հայաստանի հետ համատեղ զորավարժություն անցկացնել»:

«ԵՄ-ն չի դիտարկում Հայաստանի հետ համատեղ զորավարժություն անցկացնելու հնարավորությունը։ ԵՄ-ն ռազմական դաշինք չէ, այլ քաղաքական եւ տնտեսական արժեքների համայնք»,- ըստ «Իզվեստիա»-ի, ասել է Պիտեր Ստանոն։

 

Նա նշել է, որ չի նախատեսվում նաեւ հայ զինծառայողներին մարզել ԵՄ անդամ երկրների տարածքում:

 

«Եվրամիությունում ուսումնասիրում են Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով հայկական բանակին «ոչ մահաբեր ձեւաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, սակայն կոնկրետ որոշումներ դեռ չկան»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին