Երեւան: Մեդիամաքս: Միացյալ Նահանգները շարունակում է կոչ անել Ադրբեջանի իշխանություններին հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլերը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենի այցը Բաքու նշանակում է, որ ամերիկյան վարչակազմը հրաժարվել է իր նախկին հայտարարությունից, թե Վաշինգտոնը չի կարող շարունակել երկկողմ հարաբերությունները Ադրբեջանի հետ «բիզնես ինչպես միշտ» («business as usual») սկզբունքով։
«Ոչ, բացարձակապես ոչ: Մենք երբեք չենք հայտարարել, որ կդադարեցնենք շփումները Ադրբեջանի հետ։ Դա հակասում է ԱՄՆ շահերին։ Դա նաեւ կհակասի տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության շահերին։ Մենք կշարունակենք ուղիղ շփվել Ադրբեջանի եւ Հայաստանի հետ՝ հստակ հասկացնելով, թե որ հարցերն են մտահոգություններ առաջացնում։ Ադրբեջանի դեպքում մեզ մտահոգում է լրագրողներին կալանավորելու վերջին միտումը։ Մենք շարունակում ենք կոչ անել նրանց հարգել մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները։ Մենք նաեւ շարունակում ենք նրանց կոչ անել ձգտել խաղաղություն հաստատել Հայաստանի հետ»,- ասել է Միլերը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: