Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Փարիզի խաղաղության համաժողովի» շրջանակում նոյեմբերի 10-ին հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Ահմադ Խանի հետ:
«Զրուցակիցները քննարկել են միջազգային արդարադատությանը և իրավունքին վերաբերող հարցեր», - ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Մեդիամաքսը նշում է, որ 2023 թվականի մարտի 20-ին Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՄՔԴ դատախազ Քարիմ Ահմադ Խանի եւ դատավորներ Ռոսարիո Սալվատորե Այտալայի, Սերխիո Խերարդո Ուգալդե Գոդինեսի եւ Տոմոկո Ականեի դեմ՝ համարելով, որ նրանց գործողություններն անօրինական են, քանի որ հիմքեր չկան ՌԴ նախագահին քրեական մեղադրանք առաջադրելու համար։ Մայիսին Քարիմ Խանին մեղադրանք է առաջադրվել եւ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: