Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ «արեւմտյան երկրները ցանկանում են Հայաստանի հետ ընկերություն անել ընդդեմ Ռուսաստանի»։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ Լավրովը «Россия-1» հեռուստաալիքի եթերում ասել է.
«Արեւմտյան երկրները, որոնք այժմ ակտիվորեն սիրաշահում են Հայաստանին, ցանկանում են նրա հետ ընկերություն անել ընդդեմ Ռուսաստանի Դաշնության».
«Մենք կողմ ենք նրան, որ Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ, որպես մեր մերձավոր դաշնակից, ռազմավարական գործընկեր, որոշի, թե ինչպես պետք է հարաբերություններ կառուցի արտաքին գործընկերների հետ։ Մենք բացարձակապես ոչ մի նախապաշարմունք չունենք նրա արտաքին գործընկերների շրջանակի վերաբերյալ, մենք երբեք որեւէ մեկի հետ ընկերություն չենք անում ընդդեմ որեւէ մեկի»,- հավելել է Լավրովը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: