Երեւան։ Մեդիամաքս։ Եվրամիության Խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղում խաղաղություն եւ անվտանգություն չապահովելը «դավաճանություն էր հայ ժողովրդի նկատմամբ»։
«Բոլորի համար ակնհայտ է, որ Ռուսաստանը դավաճանել է հայ ժողովրդին»,- ասել է Միշելը Euronews հեռուստաալիքի Global Conversation ծրագրին տված հարցազրույցում։
«Ռուսաստանը ցանկանում էր տարածաշրջանում ունենալ զինվորներ՝ խաղաղության եւ անվտանգության համաձայնագիրը երաշխավորելու համար: Սակայն մենք տեսանք, որ ռազմական գործողությունը սկսվեց առանց նվազագույն արձագանքի ռուսական խաղաղապահ ուժերի կողմից։ Եվրամիությունը տեղում ռազմական ներկայություն չի ունեցել»,- հավելել է ԵՄ Խորհրդի նախագահը։
















