ՌԴ դեսպանը ԱՄՆ-ին կոչ է արել չսրել «հակառուսական տրամադրությունները Հայաստանում» - Mediamax.am

Փետրվար 28, 2026
1637 դիտում

ՌԴ դեսպանը ԱՄՆ-ին կոչ է արել չսրել «հակառուսական տրամադրությունները Հայաստանում»


Լուսանկարը` lenta.ru


Երեւան։ Մեդիամաքս։ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը կոչ է արել ԱՄՆ-ին «զերծ մնալ վտանգավոր խոսքերից, որոնք սրում են հակառուսական տրամադրությունները Հայաստանում»:

«Կոչ ենք անում Վաշինգտոնին զերծ մնալ ծայրահեղ վտանգավոր խոսքերից եւ գործողություններից, որոնք հանգեցնում են Հայաստանում հակառուսական տրամադրությունների արհեստական աճին։ ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների խնդիրը ոչ թե Անդրկովկասում իրավիճակի կարգավորումն է եւ խաղաղ զարգացումը, այլ Ռուսաստանին ռազմավարական վնաս հասցնելը եւ եվրասիական տարածքի ապակայունացումը՝ մեզ այս տարածաշրջանից հեռացնելու հեռանկարով»,- ասել է ռուսաստանցի դիվանագետը:

 

«Ամերիկացիներն, ըստ էության, ձայնակցում են հայ քաղաքական գործիչների ոչ կառուցողական հրապարակային հայտարարություններին, որոնց նպատակը ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ սեփական սխալների համար պատասխանատվությունից հրաժարվելն է»,- ասել է Անտոնովը։

 

Սեպտեմբերի 25-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերն ասել էր, որ «Ռուսաստանը անվտանգության ոլորտում հուսալի գործընկեր չէ», ինչի մասին վկայում են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։




Մեր ընտրանին