Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի դիվանագետի հետ - Mediamax.am

2145 դիտում

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի դիվանագետի հետ


Յուրի Քիմը
Յուրի Քիմը

Լուսանկարը` ata.gov.al


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր եւ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։

«Արարատ Միրզոյանը վերահաստատել է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության եւ Արդարադատության միջազգային դատարանի երկու որոշումների համաձայն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման անհրաժեշտությունը։ Ընդգծվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի` ԼՂ անխափան մուտքի եւ մարդասիրական գործունեության ապահովման կարեւորությունը։

 

Նախարարը հանգամանալից անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից այս ընթացքում իրականացվող ապակառուցողական վարքագծին, իր իսկ կողմից ստանձնած պարտավորություններին եւ միջազգային հանրության հստակ կոչերին անարգանքին, ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականացնելու համակարգային քաղաքականությանը»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

 

Հեռախոսազրույցի ընթացքում նրանք ընդգծել են Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ իրավունքների եւ անվտանգության երաշխիքների շուրջ քննարկումների համար միջազգային գործուն մեխանիզմի ներդրման անհրաժեշտությունը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին