Լավրովն ու Ֆիդանը կվերլուծեն «Անդրկովկասում գործակցության խորացման հարցերը» - Mediamax.am

2368 դիտում

Լավրովն ու Ֆիդանը կվերլուծեն «Անդրկովկասում գործակցության խորացման հարցերը»


Լուսանկարը` REUTERS


Երեւան։ Մեդիամաքս։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն այսօր երկօրյա աշխատանքային այցով Մոսկվա կժամանի։

Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ Հաքան Ֆիդանի՝ Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում Ռուսաստանի Դաշնություն առաջին այցի շրջանակներում, քննարկվելու է «երկկողմ եւ միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ»։

 

«Նախատեսվում է մանրակրկիտ վերլուծել Անդրկովկասում համագործակցության խորացման խնդիրները, այդ թվում՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների վերսկսումը, տրանսպորտային կապերի եւ հաղորդակցության ապաշրջափակումը, տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերակառուցումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին