Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարն ասել է, որ արեւմտյան երկրները «կեղտոտ մեթոդներով» շանտաժի են ենթարկում Հայաստանին՝ Ռուսաստանի հետ գործընկերության դեմ տրամադրելով։
Դիվանագետը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է, որ Մոսկվայի եւ Երեւանի միջեւ սերտ արտաքին քաղաքական համակարգում է հաստատված ՀԱՊԿ, ԵԱՏՄ եւ ԱՊՀ շրջանակներում, ինչպես նաեւ տարբեր միջազգային հարթակներում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում։
«Եթե խոսենք Երեւանի հետ հարաբերություններում ինչ-որ բացասական պահերի մասին, ապա դրանք առաջին հերթին պայմանավորված են ռուս-հայկական գործընկերությանը վնաս հասցնելու արեւմտյան երկրների չդադարող փորձերով։ Կիրառվում են բոլոր, այդ թվում՝ բացարձակ կեղտոտ մեթոդները՝ պատժամիջոցային շանտաժ, անբարեխիղճ մրցակցություն, վերացական խոստումներ, որոնցում, ինչպես հայկական ասացվածքն է ասում, «ավելի շատ ծուխ կա, քան խորոված», - ասել է Գոնչարը։
«Ապավինում ենք մեր հայ ընկերների իմաստությանը։ Մեր կողմից տրամադրված ենք, ինչպես եւ նախկինում, բոլոր խնդրահարույց հարցերը լուծել դաշնակցային եղանակով, բաղ եւ անկեղծ երկխոսության շրջանակներում»,- նշել է դիվանագետը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: