ԵՄ-ն աջակցություն է հայտնել ԿԽՄԿ-ին՝ վերահաստատելով է իր կոչը Բաքվին - Mediamax.am

2447 դիտում

ԵՄ-ն աջակցություն է հայտնել ԿԽՄԿ-ին՝ վերահաստատելով է իր կոչը Բաքվին


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Եվրոպական միությունն այսօր հայտարարել է, որ «հաստատապես աջակցում է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ)՝ որպես Հարավային Կովկասում ներկա հիմնական մարդասիրական կազմակերպության գործողությունները»։

«Այն ապահովում է էական մարդասիրական աջակցություն եւ պաշտպանություն նրանց ում այն անհրաժեշտ է՝ չեզոքության, անկախության եւ անաչառության մարդասիրական սկզբունքներին համահունչ։

 

Լաչինի միջանցքի երկայնքով նրանց աշխատանքը բացառապես կենտրոնացած է եղել Ղարաբաղի հայ բնակչության համար անհրաժեշտ կարիքների եւ մարդասիրական օգնության ապահովման վրա: Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է ապահովել պայմաններ, որը թույլ կտա ԿԽՄԿ-ն շարունակել իր գործունեությունը եւ կանխել հնարավոր հումանիտար ճգնաժամը:

 

ԵՄ-ը վճռականորեն աջակցում է ԿԽՄԿ-ի վճռորոշ դերի իրագործմանը տարածաշրջանում եւ վերահաստատում է իր կոչը Ադրբեջանին՝ ապահովելու Լաչինի միջանցքով մարդկանց եւ ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը», - ասված է հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին