Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, որ «Երեւանն ու Բաքուն հասկանում են՝ Արեւմուտքն անկեղծ ցանկություն չունի օգնելու իրենց հասնել խաղաղ կարգավորմանը»:
«Ցավոք, այն, նրանում, ինչ անում են Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը, մենք այլեւս չենք տեսնում բանակցություններին օգնելու ցանկություն, այլ՝ տարածաշրջան ներթափանցելու, Ռուսաստանի օրինական շահերի վրա ճնշում գործադրելու ցանկություն»,- Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
Նրա խոսքով՝ Արեւմուտքի նման գործողություններն արտացոլում են ցանկությունը «ընդլայնվել դեպի տարածաշրջաններ, որոնք հեռու են ՆԱՏՕ-ի եւ ԵՄ անդամ երկրների սահմաններից»:
«Թե՛ Երեւանում, թե՛ Բաքվում մեր գործընկերները, հուսով եմ, հասկանում են դա: Համենայնդեպս, մենք նրանց հետ անկեղծորեն քննարկում ենք կատարվողը»,- ասել է Սերգեյ Լավրովը։
Նա նշել է, որ իրենք դեմ չեն, որ միջազգային այլ խաղացողներ իրենց ուժերը փորձեն միջնորդության հարցում. «Գլխավորն այն է, որ այս միջնորդությունը պետք է հետապնդի այնպիսի համաձայնագրերի ապահովում, որոնք կարտացոլեն հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների, հայկական եւ ադրբեջանական պետությունների շահերի հավասարակշռությունը»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: