ԱԳ փոխնախարար. ՀՀ-ն ՌԴ-ից չի ստացել անհրաժեշտ սպառազինություն - Mediamax.am

2869 դիտում

ԱԳ փոխնախարար. ՀՀ-ն ՌԴ-ից չի ստացել անհրաժեշտ սպառազինություն


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանն այսօր ասել է, որ Հայաստանը Ռուսաստանից չի ստացել անհրաժեշտ սպառազինություն։

«Աշխատանքներն ընթանում են, սպառազինությունները, իրոք, չեն հասել Հայաստան։ Փորձում ենք շարունակել աշխատանքները, ավելացնելու որեւէ բան չկա»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է փոխնախարարը։

 

Մնացական Սաֆարյանը չի մանրամասնել, թե ինչու սպառազինությունը չի հասել Հայաստան։

 

«Մուծումը կատարվել է, սակայն սպառազինությունը չի հասել»,- ասել է փոխնախարարը՝ չնշելով, թե կոնկրետ որքան գումար է վճարվել ռուսական կողմին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին