Մոսկվան պարզաբանում է հայցել ՆԱՏՕ-ի վարժանքներին ՀՀ մասնակցության վերաբերյալ - Mediamax.am

Փետրվար 22, 2026
4059 դիտում

Մոսկվան պարզաբանում է հայցել ՆԱՏՕ-ի վարժանքներին ՀՀ մասնակցության վերաբերյալ


Լուսանկարը` REUTERS


Երեւան։ Մեդիամաքս։ Մոսկվան Երեւանից պարզաբանում է հայցել ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններին Հայաստանի մասնակցության վերաբերյալ։

«Մեր արձագանքը կորոշվի պատասխանը ստանալուց հետո»,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հանդես գալով ճեպազրույցում։

 

«Անշուշտ, Երեւանի հրաժարումը իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելուց ցավալի է եւ չի նպաստում տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը», - ՏԱՍՍ-ը մեջբերում է Զախարովայի խոսքերը։

 

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է իր զորավարժություններին գործընկեր երկրներին ակտիվորեն ներգրավելու պրակտիկան եւ ձգտում է վերափոխել այդ պետությունների պաշտպանական համալիրները, ազդեցության լծակներ ձեռք բերել նրանց ներքին եւ արտաքին քաղաքական գործընթացներում։

 

«ՆԱՏՕ-ի նման գործողությունները հանգեցնում են տարբեր տարածաշրջաններում իրավիճակի ապակայունացման, հակամարտությունների ներուժի աճի, բաժանարար նոր գծերի ստեղծմանը», - ասել է Մարիա Զախարովան։




Մեր ընտրանին