Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նյու-Դելիում:
ԱԳՆ-ից հայտնել են, որ մարտի 3-ից 4-ը Արարատ Միրզոյանը Նյու-Դելիում կմասնակցի աշխարհաքաղաքականության եւ աշխարհատնտեսության թեմաներով համաժողովին։
Արարատ Միրզոյանը համաժողովի շրջանակում որպես բանախոս, կմասնակցի պանելային քննարկմանը, կհանդիպի գործընկերներին:
















