Հայաստանը խնդրել է հետաձգել ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը - Mediamax.am

2805 դիտում

Հայաստանը խնդրել է հետաձգել ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը


Լուսանկարը` putnik.az


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն այսօր ասել է, որ հայկական կողմը խնդրել է հետաձգել Մոսկվայում նախատեսված Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:

«Մոսկվայում կայանալիք Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցության պատրաստակամությունը Հայաստանը հաստատել էր մինչեւ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը։

 

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային առաջնահերթությունն այս պահին 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման եւ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հետեւանքով ստեղծված խնդիրների հասցեագրումն է»,- «Արմենպրեսին» ասել է ԱԳՆ խոսնակը:

 

ՌԴ ԱԳՆ-ից այսօր հայտարարել են, որ Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված էր Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, սակայն հայկական կողմը խնդրել է հետաձգել այն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին