Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 10-ից աշխատանքային այցով կգտնվի Փարիզում:
ԱԳՆ-ից հայտնել են, որ այցի շրջանակում նախատեսված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի եւ ֆրանսիացի այլ գործընկերների հետ:
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի նաեւ Փարիզի խաղաղության հինգերորդ համաժողովին
















