Սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը կկայանա նոյեմբերին - Mediamax.am

3349 դիտում

Սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը կկայանա նոյեմբերին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով երկու երկրի պետական հանձնաժողովների հաջորդ հանդիպումը նախատեսված է նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնել են, որ հանդիպումը կկայանա Բրյուսելում:

 

Հոկտեմբերի 6-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի Պրահայում կայացած հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության մեջ ասված էր, որ «հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչեւ հոկտեմբերի վերջ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին