ԱՄՆ կոնգրեսականները ժամանել են Երեւան - Mediamax.am

3137 դիտում

ԱՄՆ կոնգրեսականները ժամանել են Երեւան


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը ժամանել է Հայաստան:

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից հայտնել են, որ հոկտեմբերի 17-ին մեկնարկած երկօրյա այցի շրջանակում պատվիրակությունը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում։

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումներին կքննարկվեն ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները։

 

«Պատվիրակությունը խորհրդակցություններ կանցկացնի նաեւ քաղաքական տարբեր շրջանակներ ներկայացնող խորհրդարանականների հետ։ Նախագահ Փրայսին ուղեկցում են Ներկայացուցիչների պալատի անդամներ Դիանա Դեգեթը, Ջիմ Քուփերը եւ Էնդի Լեվինը»,- ասված է հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին