Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր Աստանայում ԱՊՀ գագաթնաժողովում հայտարարել է, որ «Բաքուն վճռականորեն մերժել է ԵՄ-ի՝ Ադրբեջանի տարածք քաղաքացիական առաքելություն ուղարկելու փորձը»։
«Հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի էր ունեցել քառակողմ հանդիպում՝ Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ։ Երկարատեւ բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել Հայաստանի տարածք՝ հայ-ադրբեջանական սահմանի մոտ գործուղել Եվրամիության քաղաքացիական առաքելություն՝ 40 հոգուց բաղկացած։ Հետագայում տեղեկացանք, որ նրանց թիվը 50 է լինելու։
Նրանք այնտեղ կմնան առնվազն 2 ամիս, եւ այս առաքելության նպատակը, ինչպես մենք այն տեսնում ենք, եւ, հետեւաբար, համաձայնել ենք՝ օգնել կողմերին սահմանը գծել, սահմանազատման հետ կապված հարցեր որոշել։ Այդ առաքելությունը ադրբեջանական տարածք ուղարկելու փորձ էր կատարվել, որը մեր կողմից վճռականորեն մերժվել է»,- Ալիեւի այս խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքս-Ադբեջանը»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: