Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վստահություն է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի գործընկերների հետ այսօրվա հանդիպումը հնարավորություն կտա հասկանալ, թե «ինչպես առաջ շարժվել»։
«Ելնելով այն հանգամանքից, որ ժամանակն արագ է ընթանում, իրադարձությունները բավականին արագ են զարգանում, կարծում եմ, որ այսօր շատ հարմար առիթ է խոսելու եւ տեսնելու, թե ինչ կարող ենք զեկուցել մեր ղեկավարներին՝ կապված իրենց ստորագրած պայմանավորվածությունների կատարման հետ», - ասել է Լավրովն Աստանայում բացելով Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր հերթին նշել է.
«Մեր կողմից մենք հատուկ ուշադրություն ենք դարձնելու հետկոնֆլիկտային կարգավորման այն հարթությանը, որի համար անմիջականորեն պատասխանատու են արտգործնախարարները. դա խաղաղության պայմանագրի հարցերն են, որոնց շուրջ մենք վերջերս հանդիպում էինք ունեցել»։
Նա հավելել է, որ օգտակար կլինի խոսել «խաղաղ կարգավորման այլ հարցերի շուրջ, որոնք ներառում են սահմանի սահմանազատման, հաղորդակցությունների բացման, ինչպես նաեւ մարդասիրական բնույթի հարցերը»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: