Երեւան: Մեդիամաքս: Հարավային Կովկասի հարցերով ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ասել է, որ Եվրամիության անդամ 27 երկիր արագ է գործել Հայաստանի հարցմանն արձագանքելու համար։
Այս մասին Տոյվո Կլաարը գրել է Թվիթերում:
«Այսօր ԵՄ դիտորդական նախնական խումբը ժամանում է Երեւան։ Դիտորդական խմբի տեղակայման նպատակն է լինելու վերահսկել իրավիճակը եւ աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կայունացմանը»,- գրել է Տոյվո Կլաարը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: