ՀԱՊԿ-ը օպերատիվ եւ արդյունավետ չի արձագանքել, ասել է Ալեն Սիմոնյանը - Mediamax.am

3246 դիտում

ՀԱՊԿ-ը օպերատիվ եւ արդյունավետ չի արձագանքել, ասել է Ալեն Սիմոնյանը


Լուսանկարը` ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ ՀԱՊԿ-ը չի կարողացել իր անդամներից մեկի դեմ ագրեսիային օպերատիվ եւ արդյունավետ արձագանքել, իսկ «Հայաստանն անվտանգության մասով երկարաժամկետ լուծումների ժամանակ չունի»:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ալեն Սիմոնյանն այդ մասին ասել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ:

 

«Մեր այցը Մոսկվա տեղի է ունենում Հայաստանի համար բարդ շրջանում: Սեպտեմբերի 13-ից Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի նոր փուլ է սկսել: Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի տարածքի խորքում, մի քանի ուղղություններով ինտենսիվ գնդակոծել են ոչ միայն ՀՀ ԶՈւ դիրքերը, այլեւ քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները: Ցավալի փաստ է. 207 զոհ ու վիրավորներ ունենք»,- նշել է Ալեն

Սիմոնյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին