Երեւան: Մեդիամաքս: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ չափազանց մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերի առնչությամբ:
Կառավարությունից հայտնում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Նյու Յորքում կայացած հանդիպմանը Ստոլտենբերգը «կարեւորել է տարածաշրջանային խնդիրների` բանակցային եղանակով կարգավորման անհրաժեշտությունն ու այդ ուղղությամբ հետեւողական ջանքերի գործադրումը, այդ թվում` միջազգային գործընկերների աջակցությամբ»:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36 բնակավայրեր, ինչի հետեւանքով հայկական կողմն ունի զոհեր ու վիրավորներ նաեւ քաղաքացիական անձանց շրջանում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: