Երեւան: Մեդիամաքս: Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նոր համանախագահ Ֆիլիպ Ռիկերը տարածաշրջանային այցով Երեւանում է:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ Ֆիլիպ Ռիկերը սեպտեմբերի 8-10-ը կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց հետ:
«Ռիկերը ՀՀ պաշտոնատար անձանց հետ կքննարկի ԱՄՆ աջակցությունը տեւական խաղաղության հասնելու Հայաստանի եւ Ադրբեջանի դիվանագիտական ջանքերին եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը»,- ասված է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ:
Ֆիլիպ Ռիկերը կլինի նաեւ Վրաստանում եւ Ադրբեջանում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: