Երեւանում մեկնաբանել են Բաքվում Ֆրանսիայի եւ ԱՄՆ դեսպանների Շուշի չմեկնելը - Mediamax.am

2308 դիտում

Երեւանում մեկնաբանել են Բաքվում Ֆրանսիայի եւ ԱՄՆ դեսպանների Շուշի չմեկնելը


Լուսանկարը` trend.az


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն ասել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Շուշի այցելելու Ադրբեջանի կառավարության հրավերը մերժած Ֆրանսիայի եւ ԱՄՆ դեսպանների դիրքորոշումը:

Այդ մասին նա ասել է «Արմենպրես»-ի հետ զրույցում:

 

«Վերահաստատում ենք մեր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղ միակողմանի այցերի անընդունելիության վերաբերյալ: Համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է ներգրավված լինի միջազգային համագործակցության եւ աջակցության ծրագրերում:

 

Բարձր ենք գնահատում այն երկրների դիրքորոշումը, որոնք խորքային պատկերացում ունենալով հակամարտության վերաբերյալ՝ հրաժարվել են նմանօրինակ միակողմանի ակցիային մասնակցելուց»,- ասել է Հունանյանը:

 

Նախորդ շաբաթ Ադրբեջանում Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների դեսպաններն անտեսել էին Ադրբեջանի կառավարության՝ Շուշի այցելելու եւ խորհրդաժողովի մասնակցելու հրավերը: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը քննադատել էր նրանց դիրքորոշումը եւ նշել, որ Ֆրանսիայի եւ ԱՄՆ դեսպաններն այլեւս նման հրավերներ չեն ստանալու:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին