Տոկաեւը հայտարարել է Ադրբեջանի «պատմական հաղթանակի» մասին - Mediamax.am

4116 դիտում

Տոկաեւը հայտարարել է Ադրբեջանի «պատմական հաղթանակի» մասին


Լուսանկարը` trend.az


Երեւան: Մեդիամաքս: Այցով Բաքվում գտնվող Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին է հանձնել «Ալթին Կիրան» շքանշանը։

«Ղազախստանում ձեզ հարգում են որպես ականավոր պետական գործիչ, մարդ, ում ճանաչում է ամբողջ աշխարհը, մարդ, ով ապահովել է Ադրբեջանի պատմական հաղթանակն ու տարածքային ամբողջականության վերականգնումը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին համապատասխան։ Դուք հսկայական ներդրում ունեք մեր պետությունների միջեւ բազմակողմ համագործակցության զարգացման գործում։ Եվ ի նշան ճանաչման, ղազախ ժողովրդի անունից այսօր ցանկանում եմ ձեզ հանձնել «Ալթին Կիրանի» շքանշանը»,- Տոկաեւի այս խոսքերը մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները։

 

Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարին Հայաստանը ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության շրջանակներում իր զինծառայողներին գործուղել էր Ղազախստան՝ այս երկրում իրավիճակը կայունացնելու նպատակով։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին