Փաշինյան. ԱՄՆ-ն էական դեր է խաղում խաղաղ միջավայր ձեւավորելու հարցում - Mediamax.am

Փետրվար 22, 2026
6499 դիտում

Փաշինյան. ԱՄՆ-ն էական դեր է խաղում խաղաղ միջավայր ձեւավորելու հարցում


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «Միացյալ Նահանգների դերակատարությունն ու առաջնորդությունը ժողովրդավարության հարցում էական դեր է խաղում ոչ միայն աշխարհի տարբեր անկյուններում մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հաստատման, այլեւ տարածաշրջանների ժողովուրդների համար կանխատեսելի ու խաղաղ զարգացման միջավայր ձեւավորելու տեսանկյունից»:

Այս մասին նա նշել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ նախագահ Ջո Բայդենին հղած շնորհավորական ուղերձում:

 

«Մեր պետությունների եւ ժողովուրդների միջեւ բարեկամությունն ու գործընկերությունը խարսխված են ընդհանուր արժեքների, փոխվստահության եւ բարեկամության վրա: Ուրախ եմ արձանագրել, որ ժողովրդավարության ամրապնդման հարցում մեր կառավարությունների միջեւ համագործակցությունը եւ երկուստեք հանձնառությունը տալիս են շոշափելի արդյունքներ»,- ասված է ուղերձում:




Մեր ընտրանին