Լավրովը ՌԴ եւ Թուրքիայի կապերը բնորոշել է որպես «հասուն գործընկերություն» - Mediamax.am

Մարտ 03, 2026
3386 դիտում

Լավրովը ՌԴ եւ Թուրքիայի կապերը բնորոշել է որպես «հասուն գործընկերություն»


Լուսանկարը` REUTERS


Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր Անկարայում հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները «հասուն գործընկերության շրջանում են»։

«Նրանք հիմնված են պրագմատիզմի, հարգանքի եւ միմյանց շահերը հաշվի առնելու, բարիդրացիության սկզբունքները հարգելու վրա։ Նման եղանակ հարաբերություններին հաղորդում են նախագահները։ Նրանք շփվում են կանոնավոր կերպով։ Համաճարակի սահմանափակումների պատճառով այդ շփումներն այժմ տեղի են ունենում հեռախոսազրույցների ձեւով։ Միայն այս տարի նրանք 9 անգամ զրուցել են երկկողմ հարաբերությունների եւ միջազգային քաղաքականության արդիական թեմաների շուրջ»,- ասել է Լավրովը։




Մեր ընտրանին