Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն ասել է, որ «Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները հիմնված են ընդհանուր շահերի եւ փոխադարձ հարգանքի վրա»:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այսօր ելույթ ունենալով բյուջեի հարցերով խորհրդարանական հանձնաժողովում, Չավուշօղլուն ասել է.
«Ռուսաստանի հետ հարաբերությունները մեր արտաքին քաղաքականության կարեւոր կողմերից են: Դրանք հիմնված են ընդհանուր շահերի եւ փոխադարձ հարգանքի վրա: Չնայած հարցերի առկայությանը, որոնց շուրջ մենք չենք կարողանում պայմանավորվել Ռուսաստանի հետ, մենք ձգտում ենք պահպանել կենդանի երկխոսություն եւ գալ ընդհանուր հայտարարի: Մեր երկխոսությունը շարունակում է շոշափելի արդյունքներ տալ, ինչպես դա եղավ Լեռնային Ղարաբաղում»:
















