Ալիեւը հրաժարվել է BILD-ի նախապես խոստացված հարցազրույցից - Mediamax.am

2743 դիտում

Ալիեւը հրաժարվել է BILD-ի նախապես խոստացված հարցազրույցից


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Գերմանական BILD պարբերականի թղթակից Փոլ Ռոնցհայմերն այսօր հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չեղարկել է նախապես խոստացված հարցազրույցը:

«Ադրբեջանի նախագահը համաձայնել էր հարցազրույց տալ BILD-ին Ղարաբաղում ընթացող պատերազմի մասին։ Հիմա, հանկարծ, նա հրաժարվում է։ Ի՞նչ հարցերից եք վախենում, պարոն նախագահ», - գրել է BILD-ի թղթակիցն իր թվիթերում:

 

Փոլ Ռոնցհայմերը նաեւ հիշեցրել է, որ ի տարբերություն Ալիեւի, BILD-ին հարցազրույց են տվել ե՛ւ Հայաստանի վարչապետը, ե՛ւ Հայաստանի նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին