Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրուցում իրազեկել է Արցախի խաղաղ բնակավայրերի եւ քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման մասին, որոնք հանգեցնում են մարդկային կորուստների եւ ավերածությունների։
Զոհրաբ Մնացականյանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի ագրեսիայում Թուրքիայի անմիջական ներգրավվածության կապակցությամբ, այդ թվում՝ Ադրբեջանում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների տեղակայման միջոցով, ինչը հղի է տարածաշրջանային անվտանգության խաթարման եւ լայնածավալ պատերազմի վերածվելու վտանգով:
















