Փաշինյանը Պուտինի հետ ռազմական միջամտության հարց չի քննարկել - Mediamax.am

3581 դիտում

Փաշինյանը Պուտինի հետ ռազմական միջամտության հարց չի քննարկել


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում չի քննարկվել ղարաբաղյան հակամարտության գոտում Ռուսաստանի հնարավոր ռազմական միջամտության հարցը:

Ինչպես հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները, այս մասին Հայաստանի կառավարության ղեկավարն ասել է ռուսաստանցի լրագրողներին:

 

«Բացի այդ, մենք դեռ կարիք չունենք օգտագործել ՌԴ 102-րդ ռազմաբազայի ներուժը, բայց նման անհրաժեշտության դեպքում կան բոլոր իրավական հիմքերը»,- ասել է Փաշինյանը:

 

«Հայաստանը ցանկանում է որակապես նոր հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ: Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ոչինչ չի փոխվել, եւ չկան նրբերանգներ, որոնք նախկինում չեն եղել: Ռուսաստանի հետ հարաբերություններում մեր նպատակը նոր մակարդակի եւ որակի հարաբերությունների կառուցումն է», - ասել է Հայաստանի  վարչապետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին