Մնացականյանը իրավիճակը ներկայացրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին - Mediamax.am

Փետրվար 25, 2026
2763 դիտում

Մնացականյանը իրավիճակը ներկայացրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հեռախոսազրույցում մանրամասն տեղեկատվություն է տրամադրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրետանու կիրառմամբ իրականացված հրադադարի խախտումների, հուլիսի 13-ի առավոտյան այդ գործողությունների վերսկսման, ինչպես նաեւ իրադրության հետագա սրման հետեւանքների մասին:

Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է ՀԱՊԿ անդամ երկրի նկատմամբ նման գործողությունների անընդունելիությունը:

 

«Պահպանվում է մշտական կապ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ եւ շարունակվում են աշխատանքները ՀԱՊԿ շրջանակներում», - ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

 

 




Մեր ընտրանին