Լիտվան պատրաստակամ է աջակցել Հայաստանի զարգացման օրակարգին - Mediamax.am

2899 դիտում

Լիտվան պատրաստակամ է աջակցել Հայաստանի զարգացման օրակարգին


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Լիտվան պատրաստակամ է աջակցել Հայաստանի զարգացման օրակարգին:

Այդ մասին հոկտեմբերի 30-ին ասել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է Լիտվայի նորանշանակ դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն:

 

Կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանն ու Լիտվան արդյունավետ քաղաքական երկխոսություն ունեն, որը լավ հիմք է երկկողմ տնտեսական հարաբերություններին նոր թափ հաղորդելու համար:

 

Վարչապետն անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն գործընկերությանը եւ երախտագիտություն հայտնել Լիտվայի խորհրդարանին՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար:

 

Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն ասել է, որ Հայաստանի կառավարությունը եւ Հայաստանի ժողովուրդը արժանի են ԵՄ երկրների կողմից քաջալերմանը, եւ Լիտվան պատրաստակամ է աջակցել Հայաստանի զարգացման օրակարգին, ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը, կիսվել ժողովրդավարական բարեփոխումների իր փորձով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին