Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է, որ «Հայաստանում զգում է ինչպես տանը»:
Արմեն Սարգսյանն էլ վստահություն հայտնել, որ նա մեծ բավականություն կստանա մեր երկիր կատարած այցից, հատկապես որ Հայաստանն այն երկիրն է, որը կիսում է եվրոպական արժեքները։
«Հայաստանը ոչ միայն համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ, այլեւ այն երկիրն է, որը, մասնավորապես, մշակութային առումով խորապես եվրոպական է եւ միշտ է այդպիսին եղել։ Ուստի, ավելի քան բնական է, որ ավելի մոտ ենք դառնում Եվրամիությանը։ Հայաստանը մշտապես եղել է եվրոպական արժեքների բնօրրան՝ սկսած մեր կրոնից, մշակույթից մինչեւ գրականություն ու երաժշտություն»,- նշել է նախագահը։
Արմեն Սարգսյանը Դոնալդ Տուսկին հրավիրել է Հայաստան այցելել նաեւ ընտանիքի հետ։
















