Երեւան: Մեդիամաքս: ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն այսօր «իրականությունից կտրված ցածրորակ գրչակության հերթական օրինակ է» անվանել «Ժողովուրդ» օրաթերթի «Զոհրաբ Մնացականյանը բացահայտ սաբոտաժ է անում» հոդվածը:
«Ժողովուրդ»-ն այսօր, մասնավորապես, գրել էր, որ «Զոհրաբ Մնացականյանը բացահայտ սաբոտաժ է սկսել Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ», նշելով, թե
Դրանում «իր դերակատարությունն ունի նախագահ Արմեն Սարգսյանը. ի վերջո, Զոհրաբ ՄՆացականյանը նրա կադրն է»:
Մեդիամաքսի խնդրանքով մեկնաբանելով հրապարակումը, Տիգրան Բալայանն ասել է.
«Իրականությունից կտրված ցածրորակ գրչակության հերթական օրինակ է, որով փորձ է արվում սաբոտաժի ենթարկել նոր Հայաստանի ձեռքբերումները։ Այն աստիճան հիմարություն է, որ հնարավոր չէ լուրջ մոտեցում ցուցաբերել եւ մեկնաբանել։ ԱԳՆ-ն` նախարար Մնացականյանի գլխավորությամբ շարունակում է վստահորեն իրականացնել իր կարեւոր առաքելությունը, որը, փաստորեն, ընկալելի չէ որոշների համար»:
















