Երեւան: Մեդիամաքս: Հունվարին Բաքվում կկայանա Եվրոպայում ՆԱՏՕ-ի Հավաքական զինված ուժերի գլխավոր հրամանատար Կերտիս Սկապարոտիի եւ ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հանդիպումը:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին կիրակի հայտնել է BuzzFeed ամերիկյան պորտալը:
Նշվում է, որ դա կլինի առաջին հանդիպումը 2013-ից ի վեր, երբ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակարգն արգելեց անձնական շփումները ՆԱՏՕ-ի Հավաքական զինված ուժերի հրամանատարի եւ իր ռուս գործընկերոջ միջեւ:
2017թ. հոկտեմբերին ՆԱՏՕ-ի Ռազմական հանձնաժողովի նախագահ Պյոտր Պավելը հայտնել էր, որ Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն հարաբերությունների վերականգնմանն ուղղված առաջին քայլերն են կատարել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: