Կարասինը մեկնաբանել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը - Mediamax.am

Փետրվար 22, 2026
16393 դիտում

Կարասինը մեկնաբանել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը


Գրիգորի Կարասինը եւ Սերգեյ Լավրովը
Գրիգորի Կարասինը եւ Սերգեյ Լավրովը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը մեկնաբանել է Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

«Մեր հարեւանները ինքնիշխան պետություններ են, դա վերաբերում է նաեւ ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի շրջանակներում մեր դաշնակիցներին: Հասկանալի է, որ արդի պայմաններում նրանք զարգացնում են բազմակողմանի կապեր, դա լիովին բնական է XXI-րդ դարում: Մենք երբեք մեր հարեւաններին եւ դաշնակիցներին ընտրության առջեւ չենք կանգնեցրել, թե ում հետ լինել՝ «մեր, թե նրանց»:

 

Սակայն մենք իրավունք ունենք ապավինել դաշնակցային հարաբերությունների գերակայությանը: Բացի այդ, պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվում այլ ձեւաչափերում, այդ թվում՝ ԵՄ-ի «Արեւելյան գործընկերության», չպետք է խախտեն այն հանձնառությունները, որոնց շուրջ մենք արդեն պայմանավորվել ենք»,- ասել է դիվանագետը Коммерсантъ-ին տված հարցազրույցում:




Մեր ընտրանին