Երեւանում ակնկալում են, որ Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը - Mediamax.am

Մարտ 03, 2026
11336 դիտում

Երեւանում ակնկալում են, որ Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Հայաստանն ակնկալում է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչում:

«Մենք տեսնում ենք, որ Իսրայելի հանրային կարծիքն արտահայտող ավելի ու ավելի շատ մարդիկ են կողմ հանդես գալիս ճանաչմանը, այդ թվում՝ խորհրդարանում: Ես հանդիպում ունեցա Կնեսետի խոսնակի հետ, որը նույնպես բավականին հստակ դիրքորոշում արտահայտեց Կնեսետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորության առնչությամբ»,- Իսրայելի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Էդվարդ Նալբանդյանը, որը նոյեմբերի 6-7-ը պաշտոնական այցով Իսրայելում էր:

 

2016թ. սեպտեմբերին Երուսաղեմում Հայ դատի գրասենյակի ղեկավար Ժորժետա Ավագյանը Մեդիամաքսին ասել էր, որ Իսրայելի կառավարությունը ճնշում է գործադրում Կնեսետի անդամների վրա Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:




Մեր ընտրանին