Երեւան: Մեդիամաքս: Իսրայելի Կնեսետի խոսնակ Յուլի Էդելշտեյնն ասել է, որ «Կնեսետը պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների համակողմանի զարգացմանը»։
ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ Յուլի Էդելշտեյնն այս մասին նշել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը, որը պաշտոնական այցով Իսրայելում է:
Կողմերը բարձր են գնահատել երկու խոհրդարանների միջեւ հաստատված արդյունավետ փոխգործակցությունը, քննարկել միջխորհրդարանական կապերի սերտացումը, միջազգային կառույցների շրջանակում համագործակցությունը։
Անդրադառնալով Կնեսետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ Յուլի Էդելշետեյնը նշել է, որ իր տեսակետը ճանաչման կարեւորության վերաբերյալ հայտնի է, եւ ինքն այն արտահայտելու բազմաթիվ առիթներ է ունեցել։

















