Երեւան: Մեդիամաքս: Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասը:
Այսօր նա կայցելի Ծիծեռնակաբերդ եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ կհանդիպի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին:
Այցի ընթացքում Հունաստանի արտգործնախարարը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի, ԱԳ եւ պաշտպանության նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Վիգեն Սարգսյանի հետ:
Մարտի 10-ին Նիկոս Կոցիասը դասախոսությամբ հանդես կգա Երեւանի պետական համալսարանում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: