Ջոն Հեֆերնը ԱՄՆ պետքարտուղարի օգնական կնշանակվի - Mediamax.am

Փետրվար 13, 2026
11963 դիտում

Ջոն Հեֆերնը ԱՄՆ պետքարտուղարի օգնական կնշանակվի


Ջոն Հեֆերնը
Ջոն Հեֆերնը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: 2011-2014թթ, Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը զբաղեցրած Ջոն Հեֆերնը կնշանակվի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական:

Ինչպես նշված է Պետքարտուղարության կայքում, այս պահին Հեֆերնը պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար է:

 

Ջոն Հեֆերնը կփոխարինի Վիկտորիա Նուլանդին եւ կդառնա այն առանցքային պաշտոնյաներից մեկը, ովքեր պատասխանատու են Եվրոպայի եւ Եվրասիայի տարածաշրջաններում, ներառյալ Հարավային Կովկասում ամերիկյան քաղաքականության մշակման եւ իրականացման համար:

 

2015 թ. օգոստոսից Ջոն Հեֆերնը կատարում էր ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի գլխավոր տեղակալի պարտականությունները:




Մեր ընտրանին