Երեւան: Մեդիամաքս: Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Գիգի Գիգիաձեն այսօր ասել է, որ Երեւանը հերքել է Ստեփանակերտում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու Աբխազիայի պատվիրակության հանդիպման մասին լուրերը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքսի սեփական թղթակիցը Թբիլիսիից, փոխնախարարը նշել է, որ վրացական կողմը ստացել է ՀՀ ԱԳՆ-ի եւ Վրաստանում ՀՀ դեսպանի պարզաբանումները, որոնք հերքել են այդ լուրերը:
«Դա օկուպացիոն ռեժիմի հերթական քաղաքական սադրանքն էր: Հայաստանը բարեկամական երկիր է, որը ճանաչում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Մենք շարունակում ենք սերտ համագործակցությունը»,- ասել է Գիգի Գիգիաձեն:
















