Երեւան: Մեդիամաքս: Հունիսի 21-22-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների չորրորդ փուլը։
Ըստ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության, քննարկվել են համաձայնագրի նախագծի քաղաքական երկխոսության, բարեփոխումների, արդարադատություն եւ ազատությունների բաժինների դրույթները։
Բանակցությունների վերջում տեղի է ունեցել լիագումար նիստ, որի ընթացքում կողմերն ամփոփել են քաղաքական, ոլորտային համագործակցության, առեւտրի ու ներդրումների բաժինների շուրջ բանակցությունների արդյունքները եւ նախանշել հաջորդ փուլի քննարկումների շրջանակը։
Բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Երեւանում այս տարվա աշնանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: