Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ֆադեյ Չարչօղլյանը նշանակվել է Հունաստանում ՀՀ դեսպան (նստավայրը` Աթենք):
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Գագիկ Ղալաչյանն ազատվել է Հունաստանում, Ալբանիայում, Կիպրոսում, Սերբիայում եւ Բոսնիա եւ Հերցեգովինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից:
















