ԱՄՆ-ը մտահոգված է Թուրքիայում խոսքի ազատության ապագայով - Mediamax.am

Մարտ 03, 2026
7873 դիտում

ԱՄՆ-ը մտահոգված է Թուրքիայում խոսքի ազատության ապագայով


Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Բարաք Օբաման
Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Բարաք Օբաման

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղարությունը մտահոգություն է հայտնել, որ Թուրքիայի խորհրդարանի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունը, որն ավելի քան 100 պատգամավորների կզրկի անձեռնմխելիությունից, «սառեցնող ազդեցություն կունենա Թուրքիայում խոսքի ազատության վրա»:

Փոփոխությունը դեռ պետք է վավերացվի նախագահ Էրդողանի կողմից:

 

«Օրենքի առաջ հավասար լինելն ընդունված է ժողովրդավարական հասարակություններում: Սակայն մենք հավատում ենք, որ քաղաքական ելույթների ազատությունը, անգամ այն դեպքում, եթե շատերը դրանք համարում են հակասական կամ անհարմար, պետք է ապահովվի բոլորի համար: Սա հատկապես կարեւոր է այն դեպքում, երբ խոսքը գնում է երկրի քաղաքացիների կողմից ընտրված ներկայացուցիչների ելույթների մասին:

 

Մենք ուշադիր հետեւում ենք այս իրավական փոփոխությանը վերաբերող զարգացումներին: Եթե այս փոփոխության արդյունքում սահմանափակվի քաղաքական բանավեճի տարածքը, դա կքայքայի Թուրքիայի ժողովրդավարության որակը», - ասված է ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության մեջ:




Մեր ընտրանին