Բան Կի Մունի հարավկովկասյան այցը չեղյալ է հայտարարվել - Mediamax.am

Մարտ 06, 2026
exclusive
17425 դիտում

Բան Կի Մունի հարավկովկասյան այցը չեղյալ է հայտարարվել


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը

Լուսանկարը` http://techmoran.com/


Երեւան: Մեդիամաքս: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի՝ ապրիլի վերջին Հարավային Կովկասի երկրներ նախատեսված այցը չեղյալ է հայտարարվել:

Այս մասին Մեդիամաքսին հայտնել է ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակի ղեկավար Արմինե Հալաջյանը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի ստացված տեղեկությունը:

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ծրագրում էր ապրիլի 25-ին առաջին անգամ այցելել Հայաստան: Տարածաշրջանային այցի շրջանակներում նախատեսվում էր նաեւ Բան Կի Մունի այցը Թբիլիսի եւ Բաքու:

 

«Ստեֆան Դյուժարիկի փոխանցմամբ, գլխավոր քարտուղարը շատ էր ցանկանում այցելել տարածաշրջան, սակայն հրատապ հարցերով պայմանավորված՝ այդ օրերին պետք է գտնվի այլ վայրում: Ուստի Հարավային Կովկաս այցի ժամկետները կվերանայվեն»,- Մեդիամաքսին ասել է Արմինե Հալաջյանը:

 

Այցի չեղարկումը նշանակում է, որ Բան Կի Մունը չի մասնակցի Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումին: Հայաստանի ԱԳՆ ապրիլի 20-ին հայտարարել էր, որ բոյկոտելու է ֆորումը եւ չի միանում ֆորումի հռչակագրի վերաբերյալ կոնսենսուսին, ուստի հռչակագիրը չի կարող ընդունվել:




Մեր ընտրանին