Ցեղասպանությունը դատապարտող 2 նոր բանաձեւ է ընդունվել - Mediamax.am

Փետրվար 15, 2026
6230 դիտում

Ցեղասպանությունը դատապարտող 2 նոր բանաձեւ է ընդունվել


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ


Երեւան: Մեդիամաքս: Բասկերի երկրի խորհրդարանն ապրիլի 16-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարդող հայտարարություն։

Հայտարարության համաձայն՝ Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում սպանդի ու տեղահանության է ենթարկվել ավելի քան 1.5 միլիոն հայ եւ Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենահրեշավոր ցեղասպանություններից է:

 

Բասկերի խորհրդարանի անդամները փաստել են, որ չնայած միջազգային հանրության կոչերին՝ Թուրքիայի կառավարությունը դեռեւս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Միանալով միջազգային հանրության կոչերին՝ Բասկերի խորհրդարանը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

 

Նույն օրը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձեւ է ընդունել նաեւ Արգենտինայի Վիսենտե Լոպես քաղաքի օրենսդիր խորհուրդը:




Մեր ընտրանին