Երեւան: Մեդիամաքս: Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր ասել է, որ միջազգային հանրությունը հերթական անգամ ստորադասել է Հայաստանի ժողովրդավարությունը աշխարհաքաղաքական խնդիրներին:
Հանդես գալով այսօրվա ՀԱԿ հանրահավաքում, նա ասել է, որ միջազգային հանրությունը «փայփայելու է Սերժ Սարգսյանի եւ նրա վարչակազմն այնքան ժամանակ, քանի դեռ նրանից չի կորզել հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը եւ բոլոր ազատագրված տարածքների վերադարձը»:
















